Բավական է ինչքան ծամեցիք «Կոմերսանտ» պարբերականի «2020 թ. նոյեմբերի 11-ի համարով ձեր բերանը գցված «Զանգեզուրի միջանցք» ծամոնը:
Էնքան ծամեցիք, Լաչինի միջանցքն էլ տվիք, Արցախն էլ:
Թուրքը դա՞ է ուզում:
Դու էլ բերանդ կապած քելեխի մսացու ոչխար չես, պետություն ես, դու էլ Մարգարայի կամրջից մինչև Տրապիզոն, մոտ 160 կմ միջանցքն ուզի:
Դեպի ծով ելք ուզի:
Մանավանդ անցնող դարի 21 -22 թվերին նման նախագիծ է եղել:
Աթաթուրքի կառավարությունն էլ, անգամ 4 հազար ոսկի է նվիրաբերել երկաթուղի ու խճուղի կառուցելու համար կազմակերպված միջազգային հանգանակության ֆոնդին:
Դիմեք:
Սարսափից լեզուներդ կուլ եք տվե՞լ: Լոռեցու ասած՝վախից քամակներդ ծիտ ա խրովու՞մ...
Կիլիկիայի ճարտար կաթողիկոս ունեք, ասեք ինքը խոսի:
Էլ ո՞ր օրվա համար է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի նախագահը....
Պոլսի նվիրապետական աթոռ ունեք, ասեք ինքը դիմի թուրքական կառավարությանը:
Թէ չէ, ամա՜ա՜ա՜ն թուրքը...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ